Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 6-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը:
Հիշեցնենք, որ կառավարության նախաձեռնած եւ խորհրդարանի ընդունած սույն օրինագիծը թույլ է տալիս կառավարությանը դադարեցնել, կասեցնել կամ չեղյալ հայտարարել միջազգային պայմանագրերը՝ նախքան դրանց ուժի մեջ մտնելը:
Վերլուծաբանների կարծիքով՝ նոր փոփոխությունը արվում է հայ-թուրքական արձանագրությունների դեմ, որպեսզի իշխանությունները կարողանան արձանագրությունները վավերացնելուց հետո հրաժարվել դրանցից, եթե թուրքական կողմը նախապայմաններ առաջ քաշի կամ հրաժարվի վավերացնել:




























