Ռուսաստանցի քաղաքացիական ակտիվիստուհի Վերա Կիչանովան, ով արժանացել էր ամերիկյան Democracy Award մրցանակին, ծեծի է ենթարկվել «Կամչատկա» բարում՝ կատակ-պարի համար։ Բարի այցելուներն ու ոչ սթափ երիտասարդները ծեծի են ենթարկել մի խումբ ընդդիմադիրների։
Երիտասարդների ագրեսիվ վարքի պատճառը կարող էր հանդիսանալ Դմիտրի Մեդվեդեւի պարի կրկնօրինակումը։
«Հնչում էր «Ամերիքան-բոյ» երգը եւ մենք զվարճանում էինք՝ նմանակելով Մեդվեդեւի հանրահայտ պարը։ Մոտ 7 մարդ պարել է, սակայն քաղաքական մանհիֆեստ չկար։ Հետո ինձ տեղեկացրին, որ այդ բարում մի խումբ կա, որին հոբբին է գտնել ավելի թույլերին եւ ծեծի ենթարկել»,- Life News-ին է հաղորդել քաղաքացիական ակտիվիստուհին։
Ավելի ուշ ցանցում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ոմն Արմեն Հարությունովը Կիչանովան «խորհուրդ» է տվել այլեւս չգալ «Կամչատկա» բար։











