Անչափահասներին ոգելից խմիչք վաճառելու դեպքերը հայտնաբերելու նպատակով՝ ոստիկանությունը Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Աբովյանում ստուգայցեր են կազմակերպել. նրանք այցելել են գիշերային ակումբներ, կարաոկեներ եւ բարեր:
Ոստիկանները հասարակական ժամանցի վայրերի աշխատակիցներին «անչափահասների ալկոհոլի վաճառքը խստիվ արգելվում է» գրառմամբ ցուցանակներ են տրամադրել՝ տեսանելի տեղերում տեղադրելու համար:











