Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հրավիրել է մասնակցել ԱՊՀ երկրների միջկրոնական երկրորդ գագաթնաժողովին։ Բաքվում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու հրավերքն արվել է անձամբ իր՝ Կիրիլի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի անունից։

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խոսքով, ռուսական եւ հայկական եկեղեցիները ակտիվորեն նպաստում են ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը. «Մեր նպատակը մի մթնոլորտ ստեղծելն է, որպեսզի մարդիկ հասկանան, որ իրենց համատեղ ջանքերից է կախված իրենց համատեղ ապագան»։

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը եռօրյա այցով ժամանել էր Հայաստան։