2008-ին Բրյուսելում դոնորների կոնֆերանսի ժամանակ իրեն խոստացված 4.5 մլրդ դոլար ծավալով գումարից Վրաստանն այս տարի միջազգային ֆինանսական օգնության շրջանակներում 1 մլրդ դոլար կստանա։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին։

«Դոնոր երկրների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրված այս միջոցները կուղղվեն „Արեւելք-Արեւմուտք“ արագընթաց մայրուղու շինարարությանը եւ 500 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գծերի անցկացմանը, որը կմիացնի Վրաստանի եւ Թուրքիայի էներգահամակարգերը»,- նշել է Գիլաուրին։

Ավելի վաղ հայտնվում էր, որ մարտի սկզբին Վրաստան է հասել 2008-ին բրյուսելյան կոնֆերանսի ժամանակ խոստացված գումարի 50 տոկոսը։ 2010 թ. ընթացքում այդ օգնության շրջանակներում երկիրը նախատեսում է 1.2 մլրդ դոլարի համապատասխան պայմանագրեր կնքել։