Թուրքիայի Էրզինջանի համալսարանի 48-ամյա ռեկտոր, պրոֆեսոր Էրդողան Բույուքքասափն ինքնասպանություն է գործել՝ իր բնակարանում պարանի միջոցով կախվելով:
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` ինքնասպանության պատճառը դեռեւս հայտնի չէ: Էրզինջանի (Երզնկա) նահանգապետ Աբդուլքադիր Դեմիրը նշել է, որ մահացած ռեկտորը թողել է երկտող, որտեղ պարզապես ողջունել է իր ընտանիքին:



























