Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Հայաստանի Ազգային ժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կառույցներում համագործակցությանը:

Դավիթ Բաքրաձեն վերահաստատելէ պաշտոնական այցով Վրաստան այցելելու` Հովիկ Աբրահամյանին հղած իր հրավերը: