Ֆիլիպիններում Ազգային-ազատագրական մորո ճակատի գրոհայինները պատանդ են վերցրել Զամբոանգա քաղաքի մերձակայքում բնակվող տասնյակ մարդկանց:
Ոստիկանության տվյալներով՝ գրոհայինների մոտ է մոտ 300 պատանդ կամ պարզապես քաղաքացի, որոնք չեն կարող փախչել նրանց ռազմական գործողությունների գոտուց: Զամբոանգայի քաղաքապետը հայտարարում է, որ ապստամբները առեւանգել են մոտ 170 մարդու: Ազգայն-ազատագրական ճակատում պնդում են, որ գրոհայինների մոտ է 35 խաղաղ բնակիչ:
Սեպտեմբերի 9-ին մոտ 200 գրոհայիններ մոտեցել են Զամբոանգային եւ այդ ժամանակվանից ի վեր շարունակվում է նրանց հակամարտությունը կառավարական զորքերի հետ: Այս ընթացքում զոհվել է արդեն 8 մարդ: Եվս 24 հոգի վիրավորվել է, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցներին:




























