Թեքսաս նահանգի Օսթին քաղաքում ոստիկանությունը ստիպված է եղել տերերից փախած խոզին պտտեցնել ոստիկանական մեքենայով: Այս մասին հայտնում է Metro-ն:

Օսթինի փողոցներում շրջող խոզի մասին տեղեկությունը ոստիկանությանն են փոխանցել ականատեսները եւ կենդանու կողքով անցնող վարորդները: Երբ իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են խոզի գտնվելու վայրը, նրանք անմիջապես մեկնել են այնտեղ, հաղորդում է lenta.ru-ն:  Կենդանին չի դիմադրել, երբ ոստիկանը բռնել է նրան եւ նստեցրել մեքենան: Ճանապարհին խոզն իր կարիքներն է հոգացել մեքենայի նստատեղին:

Մասնագետները զննել են կենդանուն,  դրանից հետո նա կարողացել է վերադառնալ   տերերի մոտ: Չի հստակեցվում, թե ինչպես է խոզը կարողացել փախչել: