Ամերիկյան Օկլահոմա նահանգում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նոր հիդրոլոկացիոն սարքավորման թեստավորման ժամանակ բացահայտել են մի քանի մարդու առեղծվածայի անհետացումը, որը տեղի էր ունեցել տասնամյակներ առաջ:

Սեպտեմբերի 10-ին Ֆոսս լճի հատակին ոստիկանները երկու ավտոմեքենա են հայտնաբերել: Մեքենաների մեջ հայտնաբերել են 6 մարդկանց մարմինների մնացորդներ:

Սակայն տեղի իշխանություններ այս գտածոյի մասին ոչինչ հստակ ասել չէին կարող: Սեպտեմբերի 17-ին լիճ է գնացել սուզակ Դարրել Սպլոուենը եւ փրկարար-որոնողական թիմը: Նա այնտեղ կոշիկ է հայտնաբերել: Դրանից հետո որոշում է կայացվել մեքենաներին պարան ամրացնել եւ դուրս բերել դրանք:

Մեքենաները դուրս բերելով՝ փրկարարները կմախքներ են հայտնաբերել: Իսկ սուզորդները եւս մեկ անգամ հատակն իջնելով՝ հայտնաբերել են եւս մի քանի ոսկոր եւ մարդու գանգ: Մեքենաներն ունեն մոտավորապես կես դարի պատմություն: Մեքենաները եղել են մոտ 3.5 մետր խորության վրա, ափից՝ 15 մետր հեռավորության վրա, հաղորդում է «Vesti.Ru»-ն: