Հնարամիտ շատ մասին տեսանյութը գրավել է YouTube-ը: Պարզվել է, որ շան տերն ամեն գիշեր փակում է շանը խոհանոցում, որպեսզի վերջինս չարություններ չանի, բայց շունը ամեն անգամ ինչ-որ կերպ հաջողացրել է դուրս պրծնել խոհանոցից: Այս պարադոքսը լուծելու համար տղամարդը տեսախցիկ է տեղադրել խոհանոցում:
Պարզվել է, որ շունը կանգնում է լվացարանի վրա եւ դուրս սողոսկում կիսաբաց լուսամուտից: Դա շան համար շատ դժվար ու բարդ է, բայց ազատության մեջ հայտնվելու ձգտումն ավելի մեծ է եղել: Նման բարդ գործողություն կատարելու համար շանը պահանջվել է 50 վայրկյան, հաղորդում է Vesti.ru-ն՝ վկայակոչելով Boston.com-ը:
Տեսախցիկի տեսագրությունը համացանցում տեղադրել է շատ տիրոջ ընկերը: Մեկ օրվա ընթացքում տեսանյութը դիտել է 1 մլն մարդ:











