Քենիական Կարմիր խաչը Նայրոբիի կենտրոնում գտնվող  Westgate առեւտրի կենտրոնում կատարված հարձակման հետեւանքով 22 զոհերի մասին է հաղորդում: Ավելի վաղ հաղորդել էին 15 զոհերի  եւ տասնյակ վիրավորների մասին:

Քենիայի ՆԳՆ ներկայացուցիչների խոսքով`կատարվածը կարող էր ահաբեկչություն լինել, AP-ը վկայակոչելով հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ականատեսները պատմել են, որ չարագործներն օտար լեզվով էին խոսում, որը նման էր արաբերենին կամ Սոմալիի խոսվածքին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարձակվողները  առեւտրի կենտրոնի 7 այցելուի պատանդ են վերցրել: Ականատեսների տվյալներով, հարձակվողները  միայն մահմեդականներին են թույլ տվել հեռանալ:

Քենիական առեւտրի կենտրոնում զոհերի թիվը հասել է 15-ի