Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի եւ Ղըրղըզստանի 350 բարձր դասարանցիներ արձակուրդների ընթացքում կկարողանան միասնական քննության տեստ հանձնել եւ դառնալ Ուրալի Դաշնային Համալսարանի ուսանող:

Ինչպես NEWS.am-ին հայտնել է Ուրալի Դաշնային Համալսարանի մամուլի ծառայության ղեկավար Էդուարդ Նիկուլնիկովը, 2013թ.-ի գարնանը մեծ հաջողություն ունեցած «Տեստ-դրայվ» ծրագիրը կշարունակվի: 2014թ.-ի հունվարի 9-ին եւ 10-ին 350 տաղանդավոր աշակերտներ կփորձեն ընդունվել «բուհ ըստ ճաշակի»: Նախընտրական փուլն անցած երեխաները կմասնակցեն համալսարանական կյանքին, ներկա կլինեն լավագույն դասախոսների դասերին, կճաշեն բուհի ճաշարանում, կապրեն հանրակացարանում: Դրա համար պետք հանձնել փորձնական միասնական քննություն , հաղթել ինտերնետ- քվեարկությունում եւ դուր գալ ժյուրիին:

Բաց է նախագծի կայքը՝ www.testdrive.urfu.ru, որտեղ Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի եւ Ղըրղըզստանի սովորողները հոկտեմբերին կարող են փորձել իրենց ուժերն, ապա տեստ հանձնել ընտրած ուղղությունից՝ հումանիտար, ինժեներական, բնական գիտությունների, տնտեսության ու կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների ու համակարգչային գիտություններից:

Հաղթողների անունները պարզ կլինեն դեկտեմբերի 5-ին: Նախքան այդ նոյեմբերի 1-15-ը մասնակից խմբերն իրենց հասակակիցների ու ժյուրիի դատին կներկայացնեն «Բարձրագույն կրթությունը Ռուսաստանում. որակյալ. հասանելի. ինձ համար» թեմայով պրեզենտացիա:

«Տեստ-դրայվի» նախնական փուլի համար մասնակիցներն իրենց քաղաքներում իսկական գովազդային արշավ են սկսել, հայտարարություններ են փակցրել, նույնիսկ տեղական հեռուստաալիքներով վազող տողերի հայտարարություն են ներկայացրել:

Միասնական քննությանը մասնակցելու համար աշակերտին պետք է օգնի ուսուցիչն, ով կայքում կլրացնի մասնակցության հայտն ու կուղեկցի Եկատիրինբուրգում: Ուսուցիչները նույնպես չեն ձանձրանա. նրանց համար հանդիպումներ կկազմակերպվեն պրոֆեսորների հետ:

«Այս տարվա «Տեստ-դրայվի» արդյունքների մասին թվերն են խոսում»,- նշել են համալսարանում:- Ռուսաստանից ու Ղազախստանից 321 դպրոցականներ ու 75 ուսուցիչներ կիսել են իրենց տպավորությունները ընկերների ու մտերիմների հետ: Արդյունքում ինչպես ընդունվել համալսարանում, սովորել այնտեղ, այդ մասին տեղյակ էին հազարավոր մարդիկ երկրում եւ նրա սահմաններից դուրս: Ակցիայի մեկնարկից հետո կտրուկ աճել էր կայքի այցելուների թիվը»:

Հիմա կազմակերպիչները մտադիր են ընդլայնել ոչ միայն մասնակիցների աշխարհագրությունը, այլեւ այն հնարավորությունները, որոնք կբացվեն նրանց առաջ լիաժամկետ փուլում, սակայն գաղտնիքները չեն բացահայտվում: Նախորդ «Տեստ-դրայվի» մասնակիցների արձագանքները թույլ են տալիս հավատալ, որ ավագ դպրոցի աշակերտների համար ՈՒրԴՀ-ում հետաքրքիր կլինի եւ ամենակարեւորը, նրանք կկարողանան ժամանակը ծախսել իրենց օգուտի համար: