Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիսթին Լագարդը կարծում է, որ ԱՄՆ արտաքին պարտքի վերին շեմը բարձրացնելու անհնարինությունը սպառնում է միջազգային տնտեսությանը շատ ավելի վատ հետեւանքներով, քան ներկայիս կառավարական ձախողումը:

ԱՄՆ կառավարությունը պետք է ամրացնի ֆինանսական իրավիճակը՝ երկարատեւ հեռանկարային առումով: Լագարդի եզրակացություններն իր մեկնաբանություններում ավելի ուշ հաստատել է ԱՄՆ գանձարանը:

Ֆինանսների նախարարությւոնը կարծում է,որ ամերիկյան տնտեսության դեֆոլտը, որը կարող է սկսվել արդեն այս տարվա հոկտեմբերի 17-ին՝ համաձայնագրի բացակայության դեպքում, կհանգեցնի նրան, որ «վարկային շուկաները կսառեցվեն, դոլարը կտրուկ կարժեզրկվի, իսկ տոկոսադրույքներն ԱՄՆ-ում կտրուկ կավելանան»: Մասնագետների կարծիքով, այս ամենի ցավոտ հետեւանքները դեռ շատ ավելի զգալի կլինեն, քան 2007-2009թթ ճգնաժամի ընթացքում, հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով BBC-ն: