Եվրոպան կարեւոր դեր է խաղում միջազգային քաղաքականությունում, եւ Հայաստանն էլ ընդհանուր արժեքներ ունի Եվրոպայի հետ՝ ժողովրդավարություն, թափանցիկություն եւ մարդու իրավունքների պաշտպանություն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է բրիտանացի հայտնի լրագրող եւ քաղաքական մեկնաբան Լանս Փրայսը:
Նրա համոզմամբ՝ հայ հասարակությունում կա համապատասխան պլյուրալիզմ, բազմակարծություն եւ մոտեցումներ: «Սակայն միեւնույն ժամանակ քաղաքականությունն ու հանրային լրատվամիջոցները բավարար չափով բաց չեն՝ այդ պլյուրալիզմը ներկայացնելու համար»,-ընդգծել է Փրայսը:
Նա նաեւ նշել է, որ Մեծ Բրիտանիան կողմ է եվրոպական փորձի տարածմանն ու ողջունում է տարբեր ֆորմատներում ԵՄ հետ զանազան երկրների համագործակցությունն ու ներառումը:





























