Վիլնյուսյան գագաթաժողովի ընթացքում կարելի է առաջընթաց ակնկալել մոբիլության հարցում, այդ թվում՝ Հայաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման հարցում համաձայնագրի կնքում: Այս մասին հայտարարել է ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ ելույթ ունենալով Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հինգերորդ համաժողովին, որ հոկտեմբերի 4-5-ին անցկացվում է Քիշնեւում:
Եվրահանձնակատարը նշել է այն կետերը, որոնց հարցում ԵՄ-ն հուսով է Արեւելյան գործընկերության գագաթաժողովին առաջընթացի հասնել: «Ուկրաինայի հետ Ազատ առեւտրի գոտու եւ Ասոցացման մասին համաձայնագրի կնքում, Մոլդովայի եւ Վրաստանի հետ Ազատ առեւտրի գոտու եւ Ասոցացման մասին համաձայնագրի նախաձեռնում, լավ առաջընթաց շարժունակության հարցում, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ ռեադմիսիայի եւ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրի կնքում, ինչպես նաեւ զգալի արդյունքներ առանցքային սեկտորներում, մասնավորապես՝ տրանսպորտի եւ կրթության»,-հայտարարել է նա:





























