Հոկտեմբերի 2-ին Աշխաբադում կայացել է տնտեսական համագործակցության հայ-թուրքմենակա միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը, որին մասնակցելու համար թուրքմենական մայրաքաղաք է ժամանել հայաստանյան պատվիրակությունը՝ երկրի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ, հաղորդում է THD-ն:
Հանդիպմանը մասնակցել են երկու բարեկամական երկրների նախարարությունների ու գերատեսչությունների մի շարք առաջատար մասնակիցներ եւ ղեկավարներ: Օրակարգում է եղել հարցերի լայն շրջանակ՝ կապված երկկողմ համագործակցության խնդիրների պրակտիկ իրագործման հետ:
Նիստի ընթացքում բավարարվածությամբ փաստվել է հայ-թուրքմենական փոխգործակցության դինամիկ զարգացող բազմապլանային ձեւաչափը:
Ընդգծելով է տնտեսական համագործակցության հայ-թուրքմենական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության կարեւորությունը, նիստի մասնակիցները ընդգծել են, որ աշխատանքի ընթացքում, որը կատարվել է 2012-ի սեպտեմբերի 6-ից ի վեր, կայացրած որոշումները հիմնականում իրականացվել են:
Նիստի ընթացքում ընդգծվել է գյուղատնտեսության եւ գյուղմթերքների վերամշակման արդյունաբերական ոլորտներում ավելի սերտ կապերի հաստատման անհրաժեշտությունը:





























