Ամերիկյան «New York Times» ազդեցիկ ամսագիրը հոդված է հրապարակել, որը նվիրված է անցնող եպիսկոպոսական ժողովին. մանրամասն անդրադարձել է այն մարտահրավերներին, որոնց այսօր բախվել է Հայկական եկեղեցին:

«Էջմիածինը հնագույն քաղաք է,  գտնվում է մի վայրում, որն ականատես է եղել կայսրությունների հզորացմանն ու անկմանը, որտեղ Տրդատ III թագավորը քրիստոնեությունն ընդունեց եւ հայտարարեց, որ Հայաստանը առաջին քրիստոնյա ազգն է աշխարհում: Դա տեղի է ունեցել 301թ.-ին, ավելի քան մեկ տասնամյակ առաջ, երբ կայսրը Կոստանդին կայսրը նույն ճանապարհին կանգնեցրեց Հռոմը», - այսպես է հեղինակը սկսում իր հոդվածը:

Թերթին տված հարցազրույցում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ I-ն ընդգծել է, որ եկեղեցին թարմացման կարիք ունի եւ պետք է արդարացնի մարդկանց կարիքներն ու սպասելիքները: «Եկեղեցին պետք է արձագանքի ժամանակակից աշխարհի մարտահրավերներին»,- համարում է նա:

Հեղինակի կարծքիով Հայկական եկեղեցին բախվում է ինչպես հայ հասարակության աշխարհականացման, այնպես էլ Սփյուռքի ձուլման հետ, էլ չենք խոսում ներքին տրոհումների մասին. «Հայկական եկեղեցում չկա բաժանում: Մենք մեկ եկեղեցի ենք, մեկ ժողովուրդ ու մենք ունենք մեկ առաքելություն: Մենք ունենք երկու կաթողիկոս, եւ մենք հարուստ ենք դրանով, այդ կերպ է դրսեւորում մեր եկեղեցու հարստությունը», - ասել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: Նույն ուղերձը հղել է նաեւ Կաթողիկոսի Գարեգին Բ-ն՝ կոչ անելով միավորել եկեղեցու բոլոր ճյուղերի ջանքերը: