Շվեդիայի կառավարությունը ծրագրում է 500 մլն եվրո տրամադրել «Արեւելյան գործընկերության» ծրագրի մասնակից երկրներին: Այդ մասին Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը գրել է «Օր» թերթում հրապարակված թերթում:
«ԵՄ շրջանակներում եւ երկկողմ օգնության հատկացման շրջանակներում Շվեդիան վճռականորեն մտադիր է աջակցել Արեւելյան Եվրոպայի երկրներին: Մինչեւայս տարվա վերջ Շվեդիայի կառավարությունը ծրագրում է ընդունել ,Արեւելյան գործընկերության» երկրների հետ համագործակցության նոր, յոթնամյա ռազմավարություն՝ այդ նպատակին 500 մլն եվրո հատկացնելով»,- նշել է Բիլդտը:
Նա նաեւ նշել է, որ «բազում ուղղություններով, չնայած տարբեր խնդիրներին, «Արեւելյան գործընկերությունը» ավելիին է հասել, քան կարելի էր ակնկալել դրա գոյության առաջին տարիներին: Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում մենք մտադիր ենք ավարտել բանակցությունները Ասոցացման համաձայնագրի շուրջ՝ ներառյալ Խորը եւ համապարփախ ազատ առեւտրի գոտու մասին դրույթը, Վրաստանի, Մլդովայի եւ Ուկրաինայի հետ, եւ շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ: Սկզբունքորեն կարելի էր եւ ավարտել բանակցությունները Հայաստանի հետ, բայց այժմ լուրջ կասկածներ են ծագել այդ կապակցությամբ»,- ասել է նա:





























