Բիզնեսի համար վարկային միջոցների հասանելիությունն ու արդյունավետությունը բարձրացնելու համար «Յունիբանկը» փոքր եւ միջին ձեռնարկություններին առաջարկում է նոր վարկեր` առանց որեւէ միջնորդավճարի: Այդ մասին տեղեկացնում է Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է սկսած 12% տարեկանից, մարման ժամկետը` մինչեւ 120 ամիս: Վարկը տրամադրվում է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցներին ցանկացած բիզնես նպատակի համար, այդ թվում` այլ ֆինանսական հաստատություններում վարկերի վերաֆինանսավորման համար:
Վարկի գումարը կազմում է մինչեւ 2 մլն ԱՄՆ դոլար կամ եվրո: Գրավի առարկա կարող է հանդիսանալ անշարժ կամ շարժական գույքը: Այս վարկի հիմնական առավելություններն են ցանկացած տիպի միջնորդավճարների բացակայությունը եւ վաղաժամկետ մարման հնարավորությունը` առանց սահմանափակումների կամ տույժերի: Բիզնես-վարկի համար կարելի է դիմել «Յունիբանկի» 45 մասնաճյուղերից ցանկացածին:
Նշենք, որ անհատ ձեռներեցները եւ իրավաբանական անձինք կարող են օնլայն ներկայացնել բանկային մասնագետի այցի հայտ` լրացնելով www.unibank.am կայքում տեղադրված պարզ ձեւը (անուն, ազգանուն եւ հեռախոսահամար): Բանկի մասնագետը կարճ ժամանակահատվածում կապ կհաստատի հաճախորդի հետ եւ կժամանի նշված հասցեով` բանկային սպասարկման պայմանների եւ խորհրդատվության ներկայացման համար:





























