«Արեւելյան գործընկերության» երկրների արդարադատության եւ ՆԳ նախարարների առաջին հանդիպումը կայանալու է Լյուքսեմբուրգում, հոկտեմբերի 7-8-ին, ԵՄ-ում նախագահող Լիտվայի նախաձեռնությամբ:
Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները կմիանան ԵՄ նախարարներին՝ արդարադատության, ներքին գործերի եւ միգրացիայի ոլորտներում հետագա բարեփոխումներն ու համագործակցությունը քննարկելու համար:
Օրակարգում են դատական համակարգի անկախության եւ արդյունավետության բարձրացման, բազմակողմ եւ տեղական մակարդակում դատական համագործակցությունը, պայքարը կոռուպցիայի եւ կիբերհանցավորության դեմ:
Լյուքսեմբուրգում կայանալու է նաեւ «Արեւելյան գործընկերության» երկրների տրանսպորտի նախարարների հանդիպումը:





























