Հայաստանի տարածքում, հոկտեմբերի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 6-ը, իսկ շորթման 1 եւ խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2  դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 7 ավտովթար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: