Ոստիկանության ծառայողներն, այսօր՝ հոկտեմբերի 8-ի գիշերը, Երեւանի Լիսինյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող Երեւանի գեղարվեստի ժամացույցների գործարանից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա Ալիկ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա գործարանի ճաղավանդակները մագլցելով՝ բարձրացել է 4-րդ հարկ, ճաղավանդակների արանքից մտել ներս եւ ոչինչ չգողանալով` փորձել է փախուստի դիմել, սակայն ոստիկանների կողմից բռնվել է:

Կատարվում է նախաքննություն: