47-ամյա Կարեն Ք.-ն, հոկտեմբերի 7-ին ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին եւ կամավոր զենք զինամթերք հանձնել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հանձնել է մասնավորապես ձեռքի նռնակ` առանց պայթուցիչի, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 12 փամփուշտ, ինքնաձիգի 46 լուսարձակիչ փամփուշտ եւ 7,62 մմ տրամաչափի 5 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























