Արմավիր քաղաքում, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Սայաթ-Նովա եւ Չարենցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի 35 SP 818 եւ «Հոնդա» մակնիշի 75 VV 005 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից մեկը բախվել է գազի խողովակին, ինչի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:

Մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից վթարավերականգնողական աշխատանքների ավարտը՝ հրշեջ-փրկարարները կատարել են հերթապահություն: