Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 07.10.13թ.-13.10.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`

ՈՍԿԻ` գնման գին`15746.17 (-189.87), բացթողնման գին` 17115.40 (-206.38),

ԱՐԾԱԹ`գնման գին` 258.40 (-2.4), բացթողնման գին` 280.87 (-2.61), 

ՊԼԱՏԻՆ` գնման գին`16674.60 (-455.05), բացթողնման գին` 18124.57 (-494.61),  

ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման  գին` 8583.40 (-63.74), բացթողնման գին` 9329.78 (-69.29):

Անցյալ շաբաթվա վերջում զգալի անկումից հետո միջազգային շուկայում ոսկու գինն այսօր գտնվել է 1307-1321 դոլար/ունցիա սահաններում: Շուկայի փորձագետների կարծիքով՝ ոսկու գնանկում ավելի շատ տեխնիկական բնույթ ունի, իսկ այս շաբաթվա ընթացքում այլեւս էական նվազումներ չեն սպասվում: