Թուրքիայում ահաբեկչական հայտարարված  «Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ»-ի (DHKP-C) դեմ գործողությունների ընթացքում ձերբակալվել են 34 հոգու։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը, խորհրդարանում, լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ հայտնել է, թե վերջին օրերին ահաբեկչական կառույց համարվող DHKP-C-ի անդամ լինելու մեջ կասկածվող 34 հոգու են ձերբակալել, որոնցից 5-ը կին են։

Նախարարի խոսքով՝ ձերբակալվածներին հարցաքննում են DHKP-C-ի անդամ լինելու կամ կապեր ունենալու հետ կապված։

Հիշեցնենք, որ DHKP-C-ի նպատակն է՝ զենքի ուժով տապալել Թուրքիայում առկա կարգերը եւ ստեղծել մարքսիզմ-լենինիզմի սկզբունքներին համահունչ համակարգ։ DHKP-C-ն Թուրքիայում, ԱՄՆ-ում եւ Եվրամիության երկրներում համարվում է ահաբեկչական կառույց։