Ի կատարումն 2013թ. ապրիլի 13-ին ընդունված կանոնադրության, Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը շարունակում է կուսակցության տարածքային խորհուրդների ձեւավորման աշխատանքները:

ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե անցկացված ժողովների արդյունքում ձեւավորվել են տարածքային կազմակերպություններ եւ խորհուրդներ Բերդում, Ճամբարակում եւ Կենտրոն համայնքում:

Տարածքային կառույցների ձեւավորման աշխատանքները շարունակվում են: