Մեկնարկել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումները` «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով: Մարզումներն անցկացվում են Հայաստանի զինված ուժերի զարգացման պլանի համաձայն` հոկտեմբերի 7-9-ը ՀՀ պետական եւ ռազմական կառավարման մարմինների հետ (ֆոտոռեպորտաժ): 

Մարզումների նպատակներն են` առաջարկությունների նախապատրաստման հարցերով պետական կառավարման մարմիններին փորձի հաղորդումը ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, իրավիճակի գնահատումից եզրակացությունների մշակման եւ ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման ընդունման ներկայացման համար, ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում պետական եւ ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակվածության մակարդակի բարձրացումը, պետական կառավարման համակարգում նոր արդյունավետ միջոցների ներդնումը:

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին հրաձգարանում մարզումներին մասնակցել են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Մարզումներից առանց նրանք զինվորական համազգեստներով մասնակցել էին կառավարության արտահերթ նիստին: