Արմավիրի մարզում այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ժամը 19:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 24-ամյա Վիգեն Երանոսյանը, իր կողմից վարած՝ «Օպել» մակնիշի, 34 MO 860 համարանիշի ավտոմեքենայով, Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել, դեռեւս անձը չպարզված, միջին տարիքի տղամարդու:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը փախուստի չի դիմել: Ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանության Էջմիածնի բաժին, ապա բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:

Ըստ տեղեկությունների՝ վրաերթի հետեւանքով մահացած տղամարդը Արագածոտնի մարզի բնակիչ է, ում տվյալներն ու բնակության վայրը քննիչի հանձնարարականով Էջմիածնի ոստիկանները պարզում են: