Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Կարս նահանգում գտնվող Մրենի տաճարն ընդգրկվել է 41 երկրների 67 հուշարձանների շարքում, որոնք գտնվում են ոչնչնացման վտանգի տակ եւ անհրաժեշտ է պահպանել։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Կարս նահանգի տարածքում, Թուրքիա-Հայաստան սահմանի թուրքական մասում գտնվող Մրենի տաճարը հայտնվել է «Հուշարձանների համաշխարհային ֆոնդի» ցուցակում (World Monuments Fund-WMF)։
1996 թվականից այս կողմ, ամեն 2 տարին մեկ հայտարարվող «Աշխարհի հուշարձանների ուսումնասիրություն» ցուցակի 2014-ի ցուցակում ներառվել են 41 երկրների 67 հուշարձաններ, այդ թվում Թուրքիայում գտնվող հայկական Մրենի տաճարը։
Նշենք, որ Մրենի տաճարը ներկայում փլուզման վտանգի տակ է: 638թ. կառուցված տաճարը համաշխարհային արվեստի գլուխգործոց է եւ հայկական ճարտարապետության Ոսկե դարի ստեղծագործություն:





























