Մոսկվայի կառավարության պատվիրակությունը վաղը կժամանի Երեւան՝ մասնակցելու «Էրեբունի-Երեւան-2795» տոնակատարությանը՝ նվիրված Երեւանի հիմնադրմանը:

Ինչպես NEWS.am-ին է հաղորդել Երեւանում «Մոսկվայի տան» PR-ծառայության ղեկավար Արմինե Ղազարյանը, պատվիրակության կազմում կլինեն մի շարք բարձրաստիճան մոսկովյան պաշտոնյաներ: Պատվիրակությունը Երեւանում կլինի հոկտեմբերի 10-14-ը:

Քաղաքի տոնակատարություններին մասնակցելու են աշխարի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 30 պատվիրակություններ: