Սպառողների աջակցության կենտրոն» ՀԿ-ն մտադիր է Հայաստանում «ազգային բրենդ» մրցույթ անցկացնել: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել կազմակերպության նախագահ Աշոտ Միրզոյանը:

Մրցույթը կանցկացվի տասը անվանակարգերում՝ հյութերի, մսամթերքի, թթվասերի, պանրի, գինու, կոնյակի, հանքային ջրերի, պահածոների, առույգացնող ըմպելիքների, չրերի:

Մրցույթը կանցկացվի երկո փուլով. Սկզբում սպառողները կկարողանան իրենց նախընտրած արտադրողների օգտին քվեարկել armproduct.am կայքում: Հետո քվեարկության արդյունքում հաղթած ընկերությունների արտադրանքի նմուշները կփոխանցվեն Հայաստանի գյուղնախարարությանը կից Սննդի անվտանգության պետական ծառայության լաբորատորիային: «Լաբորատոր ստուգմանը մենք մեծ ուշադրություն ենք դարձնում. այն մեզ համար նույնքան կարեւոր է, որքան քվեարկությունը: Որակի ստանդարտներին չհամապատասխանելու դեպքում, ընկերությւոնը մրցանակ չի ստանա»,-հայտարարել է Միրզոյանը: