Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ, «Լույս» հիմնադրամի շահառու, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արամ Մուղալյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը : Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՀ-ի մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ հացադուլն ու ջրադուլը դադարեցվել է հոկտեմբերի 7-ին, իսկ Մուղալյանի առողջական վիճակը նորմալ է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ, «Լույս» հիմնադրամի շահառու, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արամ Մուղալյանը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել:
Հիշեցնենք, որ Արամ Մուղալյանը մեղադրվում է ապրիլի 21-ին Նորապատ գյուղում 4 դրվագով խուլիգանություն կատարելու եւ ազգությամբ եզդի մի ընտանիքի՝ 36 հազար դրամ արժողությամբ խոտի դեզն այրելու փորձի մեջ: Նրա հետ ձերբակալվել էին եւս 3 երիտասարդներ: Տուժողը հայտարարել էր, թե որեւէ խնդիր չունի Մուղալյանի եւ նրա ընկերների հետ, իսկ դատարանը հրաժարվում է փոխել խափանման միջոցը:





























