Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու եւ Շահումյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հոկտեմբերի 9-ին, ժամը 12.13-ին:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են Ա.Մ.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 34TS206 պետհամարանիշի, Ս.Ս.-ի վարած  «Մազդա» մակնիշի 76TT777 պետհամարանիշի եւ Գ.Հ.-ի վարած «Միցուբիշի Գրանդ» մակնիշի 35VS798 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Ա.Մ.-ն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:

Հրշեջ-փրկարարները տուժածին տեղափոխել են Վայք քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: