Հոկտեմբերի 8-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Արզնի գյուղից բուժօգնության է տեղափոխել 1956 թ. ծնված Ազատ Հ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, իրենց տան դարպասի մոտ անհայտ անձը սուր-կտրող գործիքով հարվածել է իրեն եւ պատճառել վնասվածքներ:
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք հրավիրված 1956 թ. ծնված Ստեփան Մ.-ն խոստովանել է, որ Ազատ Հ.-ի տան դարպասի մոտ եղունգկտրիչ դանակով նրան հարվածել է ինքը:
Կատարվում է քննություն:





























