Ադրբեջանական ընդդիմության առաջնորդ, նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլին պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված այսօրվա նախագահական ընտրությունների ոչ լեգիտիմության եւ զանգվածային խախտումների հետ:
Նա հաղորդել է մեծաքանակ զանգվածային խախտումների մասին: Հասանլիի փաստերը ներկայացրել է contact.az-ը:
Ընդգծենք, որ անկախ եւ ընդդիմադիր ադրբեջանական ռեսուրսները շարունակում են հաղորդել զանգվածային խախտումների մասին: Մինչդեռ պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող հեռուստատեսությունն ու ռադիոն նշում են, որ ընտրությունները «արդար եւ թափանցիկ» մթնոլորտում են անցնում:





























