Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, հոկտեմբերի 9-ին, Վրաստանի Թբիլիսի քաղաքից Հայաստան են տեղափոխել 35-ամյա Արման Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2005 թ. հոկտեմբերի 15-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:





























