Հայաստանի տարածքում, հոկտեմբերի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, գողության 6 դեպքից` 2-ը, խարդախության 8 դեպքից` 7-ը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ գողության 2-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 5 ավոտվթար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























