Անցած մեկ տարվա ընթացքում, Գյումրիի տեղական բյուջեի միջոցներով կատարվել են շուրջ 410 մլն դրամի ասֆալտապատման աշխատանքներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսում նշել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ հանդես գալով պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կատարված եւ նախանշված աշխատանքների ամփոփմամբ:
Նրա խոսքով՝ հիմնովին ասֆալտապատվել են կենտրոնական մի շարք փողոցներ, «Վարդանանց» եւ «Ջիվանու» հրապարակները, հիմնական փողոցներում կատարվել են փոսային նորոգումներ, իսկ ընդհանուր ասֆալտապատման մակերեսը կազմել է շուրջ 102 հազար քմ, բարեկարգված փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 52 կմ: Ասֆալտապատման աշխատանքների կատարման համար ստացվել է նաեւ կառավարության լուրջ աջակցությունը:
Խոսելով քաղաքի աղբահանությունից քաղաքապետը տեղեկացրել է, որ վերանորոգվել է քաղաքային աղբավայր տանող 1.5 կմ երկարության գրունտային ճանապարհը, քաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել են մեծ ու փոքր աղբամաներ, կառուցվել են աղբապատնեշներ, աղբահանությունը կատարվում է կարգավորված գրաֆիկով եւ որ ի համեմատություն 2012 թ ի նույն ժամանակահատվածի, առկա է շուրջ 70 մլն դրամի խնայողություն:
Քաղաքի բարեկարգման աշխատանքերի մասով Սամվել Բալասանյանն առանձնացրել է «Մայր Հայաստան», «Պատվո բլուր», «Երկրաշարժի զոհերի» հուշահամալիրների, «Հայուհու» հուշարձանի տարածքների, «Վարդանանց» եւ «Թատերական» հրապարակների շատրվանների բարեկարգումն ու նորոգումը, տարբեր փողոցներին հարակից մայթերին եւ հանգստյան գոտիներում տեղադրված շուրջ 100 նստարանների, տարվա ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում տնկված շուրջ 50 հզ ծառն ու թուփի փաստը:
Քաղաքապետի խոսքով՝ քաղաքում արդեն կան շուրջ 4900-ի հասնող լուսակետեր, եւ որ սկսվել են էներգիա խնայող լամպերի շահագործումը: Բացի այդ, թվով 14 խաչմերուկներում գործող լուսաֆորները փոխարինվել են նոր, ժամանակակից թվային լուսաֆորներով (համայնքային բյուջեից միջոցներ չի ծախսվել) տեղադրված փողոցային երթեւեկության մոտ 160 նոր նշանների, մոտ 45 կմ երկարությամբ կատարված գծանշումների եւ վարձակալությամբ տրված նախկինում չգործող 2 (երկու) ստորգետնյա անցումների մասին:
Գյումրիում շահագործվել է 10 հատ նոր ավտոբուս՝ քաղաքային երթուղիներում եւ մոտ ժամանակներս դրանց կավելանան եւս 5 նոր ավտոբուս:





























