Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի տարածքում, հոկտեմբերի 9-ի գիշերը, զինվորներ տեղափոխող «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի շրջվելու եւ հրդեհվելու հետեւանքով տուժողների ինքնությունը հայտնի է:
Իջեւանի բժշկական կենտրոնից NEWS.am-ը տեղեկացավ, որ իրենց մոտ են տեղափոխվել 20-ամյա Վահագ Խաչատրյանը, 19-ամյա Արտակ Ալեքսանյանը, 18-ամյա Հայկ Վարդանյանը եւ 32-ամյա Մուշեղ Նուրբեկյանը: Հիվանդանոցից նաեւ տեղեկացրեցին, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:





























