Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով հանրապետության սեյսմոլոգիական ծառայությունը, երկրաշարժը գրանցվել է այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 14:19-ին, Գուբայից 20 կմ դեպի արեւելք:
Էպիկենտրոնում երկրաշարժի մագնիտուդը կազմել է 3, ավերածություններ չկան:





























