Անհայտ ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Երիտասարդական փողոցում հոկտեմբերի 10-ին, ժամը 18.45-ին, վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ ավտոմեքենայի վարորդին եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:





























