Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի` 2013 թվականի հոկտեմբերի 11-ի հրամանով Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Դավթյանը նշանակվել է Երեւան քաղաքի դատախազ՝ ազատվելով Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից։

Նշենք, որ Երեւան քաղաքի նախկին դատախազ Հրաչյա Բադալյանը նախագահի` հոկտեմբերի 10-ի հրամանագրով նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: