Արխանգելսկում այրել են «Կովկաս» սրճարանը: Ամսվա սկզբից ի վեր սա արդեն համանման երրորդ դեպքն է կովկասյան խոհանոցով սրճարանում:
Բռնկման պահին սրճարանում 3 աշխատակիցներ են եղել: Գիշերվա ժամը 1-ի սահմաններում անհայտ անձը մտել է սրճարան եւ սպառնացել աշխատակազմին. «Դուք խնդիրներ չունե՞ք: Ուրեմն կունենաք»: Հետո դուրս է եկել: Շուտով սրճարանի աշխատակիցները այրվածի հոտ են զգացել: Կենտրոնական ելքով դուրս գալ նրանց չի հաջողվել. դուռը դրսից կողպված է եղել:
Անձնակազմն օգտվել է տարհանման ելքից : Ոչ ոք չի տուժել, հայտնում է «ԱիՖ»-ը:
Ժամանած հրշեջները շենքից հանել են 20 լիտրանոց գազի բալոնը: Բռնկման օջախը գտնվել է միջանցքում, որտեղից էլ հասել է խոհանոց եւ սրահ:
Հոկտեմբերի սկզբից ի վեր կովկասյան խոհանոցով սրճարանում սա հրդեհի արդեն երրորդ դեպքն է, եւ բոլոր դեպքերում էլ, ըստ ԱԻՆ-ի, հիմնական վարկածը միտումնավոր այրելն է:





























