Ռուսաստանի Կեմերովոյի մարզում հարբած տղամարդը ցած է ընկել 8-րդ հարկում տեղակայված բնակարանի պատշգամբից: Տղամարդն ընկել է մարդատարի վրա եւ ողջ մնացել, հաղորդում է տարածաշրջանում Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վաչությունը:

«Ընկնելուց անմիջապես հետո տղամարդը վեր է կացել եւ վազել»,-հաղորդել են ոստիկանությունում: Ներկայումս տղամարդը հիվանդանոցում է: Բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում:

Նշվում է, որ բնակարանում, որտեղից ցած է ընկել 23-ամյա տղամարդը, հարբած ընկերախումբը ժամանակ է անցկացրել: Նշվում է, որ միջադեպից առաջ երիտասարդը վիճել է սիրած աղջկա հետ: Նա ոստիկաններին պատմել է, որ ամեն ինչ հանկարծակի է տեղի ունեցել: