Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանը, ում առեւանգել էին նախօրեին, հետո ազատ արձակել, միջադեպի մեջ մեղադրում է իր քաղաքական հակառակորդներին:

«Դա այն քաղաքական կուսակցությունն է, որը ցանկանում է կառավարությունը ցանկացած գնով պաշտոնանկ անել»,-ասել է նա ֆրանսիական France-24 հեռուստաալիքին: Ընդ որում, վարչապետը չի մանրամասնել, թե հենց որ կուսակցությունն է կանգնած նրա առեւանգման հետեւում, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին մոտ հարյուր զինված մարդիկ մոտեցել են վարչապետի բնակավայրին: Նրան դուրս են հանել եւ տարել անհայտ ուղղությամբ: Նրան պահել են Տրիպոլիի հարավում գտնվող ոստիկանական բաժանմունքում: Նրան բաց են թողել, երբ զինված տեղաբնակները շրջապատել են ոստիկանական բաժանմունքը եւ բահանջել ազատել վարչապետին: Վարչապետն իր Թվիթթերում նշել է, որ իրեն ցանկացել են ստիպել հրաժարական ստորագրել: