«Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 10-ին, ժամը 09.15-ի սահմաններում, Երեւանի Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան եւ Վարդանանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 66-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 10-ին, ժամը 17.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 36 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: