«Կադիլակ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 10-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Գյումրիի Հաղթանակի պողոտայի եւ Սպանդարյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 35-ամյա կնոջ, որը ձեռքի շրջանում ստացել է վնասվածքներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 11-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 195 շենքի աստիճաններին, այնուհետեւ ծառի է բախվել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























