Հայաստան «ԳԱԶել»-ների ներկրման բիզնեսն այժմ պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Մուլտի գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ   Ծառուկյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնի է դարձել լավատեղյակ աղբյուրներից: Նախկինում Հայաստանում «ԳԱԶ» մակնիշի մեքենաներ ներմուծող  «Կարկոմավտո» ՍՊԸ-ում վերջին երկու տարիներին կտրուկ նվազել էր  ռուսական միկրոավտոբուսների վաճառքը:

Պատճառներից մեկը տրանսպորտային ընկերությունների փաստարկներն էին, որ իրենք վնասով են աշխատում եւ նոր մեքենաներ գնել չեն կարող: Այնուամենայնիվ, միկրոավտոբուսները վաճառվում են նախկինի նման: «ԳԱԶել»-ների նոր ներկրողն առնվազն երկու պատվեր ունի.  Երեւան-Արթիկ միջքաղաքային երթուղու եւ Ավետիս Գրիգորյանի կողմից (հայտնի է որպես «Գրերի Ավո») վերահսկվող ներքաղաքային երթուղիներից մեկի համար: